Բաժիններ՝

Թբիլիսիում հրդեհը երկու մարդու կյանք է խլել

Հայտնաբերվել են երկու մարդկանց մարմինները, որոնք անհետ կորած էին համարվում Թբիլիսի կենտրոնում ծագած հրդեի հետևանքով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Հիշեցնենք, որ այս գիշեր Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Էլիավի շուկայում ներկանյութերի պահեստում հրդեհ էր բռնկվել: Այրվել էր նաև «Կավկազուս Օնլայն» ինտերնետ-փրովայդերի պահեստի զգալի մեծ մասը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 28 հրշեջ մեքենա ու 125 հրշեջ: Գործի էր դրվել նաև ուղղաթիռ:

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել է երկու հրշեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31