Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտում քուրդ զինծառայողների մուտքը կարգելվի. Wall Street Journal
ԱՄՆ-ն ու Թուրքիան, որոնք ծրագրում են ԴԱԻՇ-ից ազատել ու Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգության գոտի, թույլ չեն տա այդ հատվածում քուրդ զինծառայողների մուտքը, գրում է Wall Street Journal-ը: Այդ հատվածում բնակվում են հիմնականում թուրքմեններ ու արաբներ: Պաշտոնական Անկարան անհանգստացած է, որ քուրդ զինյալները կմտնեն այդ տարածք ու այդտեղից դուրս կհանեն տեղացիներին:
Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պաշտոնատար անձինք խոստացել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ անվտանգության գոտում քրդական պաշտպանական ջոկատներ չեն գտնվի (YPG):
Դրա հետ միասին՝ ԱՄՆ կառավարությունը կարևոր է համարում անհրաժեշտության դեպքում այդ հարցը նորից արդիականացնելը:
Պարբերականը հիշեցրել է այն մասին, որ ԱՄՆ-ը անցած տարվանից ի վեր YPG-ի օգնությամբ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին: