Բաժիններ՝

Ալյոնա Ստերլիգովան երեխաների հետ վերադարձել է Ռուսաստան

Ռուս ֆերմեր Գերման Ստերլիգովի կինը՝ Ալյոնան, Լեռնային Ղարաբաղից որդիների հետ մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու իր փեսայի՝ Օլեգ Սիրոտայի պանրագործարանի բացմանը: «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում կինը հայտարարել է, որ ընտանիքը մտադիր է «տնտեսություն վարել երկու երկրում»:

Կինը թղթակցի հետ զրույցում մեծ ոգևորությամբ է պատմել Լեռնային Ղարաբաղում իրենց կենցաղի մասին:

«Ամենակարևորը, որ մեզ հաջողվել է այնտեղ ձեռք բերել լեռնային գետակով աշխատող հին ալրաղաց: Մենք արտադրում ենք էկոլոգիապես մաքուր ալյուր, թխում ենք տնական հաց: Այնտեղի պանիրները անչափ համեղ են, գինին աստվածային է: Մենք այնտեղ դեռ մեծ տնտեսություն չունենք՝ միայն ալյուր ու փուռ: Պանրագործարանը պատկանում է տեղացիներին, խաղողի վազերը՝ նույնպես: Մենք նրանց հետ պայմանավորվել ենք, որ նրանց արտադրանքը մեր բրենդի ներքո վաճառելու ենք Ռուսաստանում»,- հայտարարել է ռուս գործարարի կինը:

982348

Նա պատմել է, որ դեռ վարձով են բնակվում Շուշիում, սակայն «Գերմանը հարմար տեղ է փնտրում»: Հարցին, թե ուր է Գերման Ստերլիգովը, Ալյոնան հայտնել է, որ ամուսինը մնացել է Լեռնային Ղարաբաղում: «Մենք ցանկանում էինք բոլորս միասին գալ ու մասնակցել մեր փեսայի՝ Օլեգ Սիրոտայի պանրագործարանի բացմանը, բայց Ադրբեջանի կողմից Գերմանի նկատմամբ «Ինտերպոլի» միջոցով հետախուզում հայտարարելուց հետո նա չկարողացավ վերադառնալ: Հայ սահմանապահները նախազգուշացրել են, որ Գերմանին կարող են սահմանը հատելիս ձերբակալել»,- պատմել է կինը:

982349

Վերջինս տեղեկացրել է, որ ինքն ու երեխաները մոտ ժամանակներս դարձյալ մեկնելու են Ղարաբաղ, քանի որ այնտեղ օգոստոսի 29-ին նախատեսված է մոդելային ցուցադրություն:
«Այնտեղ 6 մարդ օգնում է ինձ, կարում են զգեստներ»,- պատմել է Ալյոնա Ստերլիգովան:

Նա նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանից իրենց հեռանալու պատճառը եղել է սպառնալիքը, սակայն իրենք կվերադառնան մի օր, քանի որ ցանկանում են ապրել Ռուսաստանում:
«Սակայն եթե Գերմանը չկարողանա գալ Ռուսաստան, ապա ես ու երեխաները կգնանք նրա մոտ: Դա ակնհայտ է»,- հայտարարել է կինը՝ նշելով, թե իրենք պատրաստվում են տնտեսություն վարել Ռուսաստանում ու Լեռնային Ղարաբաղում:
«Երկուսն էլ յուրահատուկ երկիր են: Ռուսաստանը մենք չենք ցանկանում լքել: Գերմանը հայրենասեր է, հարգում ու սիրում է Վլադիմիր Պուտինին: Նրա համար կարևոր է, որ այստեղ՝ Ռուսաստանում, մարդիկ սկսեն ճիշտ հասկանալ կյանքը»,- հայտարարել է կինը:

982351

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս