Բաժիններ՝

ԱՄՆ Հանրապետականները կազմել են առաջին նախընտրական հեռուստաբանավեճերի ֆավորիտների տասնյակը

ԱՄՆ-ում կազմվել է երկրի նախագահի աթոռին հավակնող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչների տասնյակը, ովքեր մասնակցելու են առաջին մեծամասշտաբ հեռուստատեսային բանավեճերին, որոնց համար եթեր է տրամադրել Fox News հեռուստաալիքը:

Ֆավորիտների թվում չեն հայտնվել մի քանի աչքի ընկնող թեկնածուներ: Ինչպես ավելի վաղ հայտարարել է հեռուստաալիքը, որոշում է կայացվել սահմանափակել բանավեճերի մասնակիցների թիվը չափից շատ թեկնածուների, ինչպես նաև եթերին դինամիզմ հաղորդելու պատճառով:

Ելույթներն սկսվելու են այս ուրբաթ՝ Երևանի ժամանակով ժ. 21:00-ին: Հանրապետականները մտադիր են անցկացնել 6 նմանատիպ միջոցառում, հիշեցնում է TASS-ը:

Ինչպես ասվում է հեռուստալիքի հաղորդագրության մեջ, Հանրապետական կուսակցության կողմից բանավեճերին կմասնակցեն միլիարդատեր Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը, սենատորներ Թեդ Կրուզը, Ռենդ Փոլը ու Մարկո Ռուբիոն, նյարդավիրաբույժ Բեն Կարսոնը, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին ու Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը:

Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը դեռ չի հրապարակել հեռուստաբանավեճերին մասնակցող իր թեկնածուների ցանկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս