Բաժիններ՝

Էրդողանը Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակեց Հուլուսի Աքարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիչ առաջ հաստատել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստի որոշումը ու երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակել բանակի գեներալ Հուլուսի Աքարին:

Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի կայքին:
Բացի այդ՝ Սալիխ Զեքի Չոլակը նշանակվել է ցամաքային զորքերի հրամանատար, Աբիդին Ունալը՝ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, Գալիպ Մենդին՝ ժանդարմերիայի գլխավոր հրամանատար:
Որոշում է կայացվել նաև երկարեցնել ծովային զորքերի հրամանատար Բյուլենտ Բոստանօղլուի լիազորությունները:

Հիշեցնենք, որ այսօր թուրքական Milliyеt թերթը հայտնել էր, որ Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում որոշում էր կայացվել այդ պաշտոնում նշանակել բանակի գեներալ Հուլուսի Աքարին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս