Բաժիններ՝

Ուկրաինայի Ռադայի մոտ անկարգությունների հետևանքով 18 մարդ է ձերբակալվել

Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ բողոքի ակցիայի 18 մասնակից է ձերբակալվել Ուկրաինայի ՔՕ 208-րդ հոդվածի համաձայն, վերջիններս գտնվում են Կիևի ժամանակավոր պահման մեկուսարաններում, հայտնել են «Ինտերֆաքս-Ուկրաինային» միլիցիայից:

Հաղորդվում է, որ ավելի քան 10 մարդ, ովքեր ձերբակալվել էին Ռադայի մոտ կատարված դեպքերից հետո, հարցաքննվել էին ու ազատ արձակվել:

Կիևի միլիցիայից հայտնել են, որ այսօրվա դրությամբ Կիևի հոսպիտալներում ու հիվանդանոցներում է գտնվում Գերագույն ռադայի մոտ անկարգությունների հետևանքով տուժած 141 մարդ:

«141 մարդ գտնվում է հիվանդանոցներում, 10-ի վիճակը ծանր է»,- հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից «Ինտերֆաքս-Ուկրաինային»:

Բացի այդ՝ ներկայում վճռվում է «Սիչ» հատուկ նշանակության գումարտակի մարտիկի կալանքի հարցը, ով նռնակ էր օգտագործել Ռադայի մոտ բախումների ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ Ռադայում Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու լուրից հետո բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և միլիցիայի ու Ազգային գվարդիայի միջև Ռադային հարակից հատվածներում:

Միտինգը վերածվել էր բախումների:
Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով՝ տուժել էր ավելի քան 100 ուժային:
Մոտ 30 մարդ ձերբակալվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս