
Համաշխարհային հանրությունը պետք է համաձայնության գա կլիմայի հարցով. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել համաշխարհային հանրությանը որքան հնարավոր է արագ համաձայնության գալ շրջակա միջավայրի պաշտպանության ու կլիմայի փոփոխության հարցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ելույթ ունենալով Արկտիկայի հարցով հրավիրված համաժողովում, որը ներկայում անցկացվում է Ալյասկայում, Օբաման հայտարարում է, որ դեռ ոչ մի երկիր անհրաժեշտ արագությամբ չի ընթանում կլիմայական խնդիրների լուծման ուղղությամբ:
«Մարդու գործունեությունը վնասում է կլիմային ու դա ավելի արագ է տեղի ունենում, քան մենք կարծում էինք»,- հայտարարել է Օբաման:
Ենթադրվում է, որ համաձայնագիրը կկնքվի դեկտեմբերին Փարիզում ՄԱԿ-ի կլիմայական հարցերին նվիրված գագաթաժողովի ընթացքում:
Ալյասկայում հրավիրված գագաթաժողովին մասնակցում է ընդանուր առմամբ 20 պետություն: