Ռոստովում ողջ գյուղը դաժանաբար ծեծել ու սպանել է 22-ամյա հայ վարորդին
Ռոստովի մարզի գյուղերից մեկում համագյուղացիները ծեծելով սպանել են 22-ամյա հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանին: Գործը հանձնվել է Քննչական կոմիտեին, հայտնում է Gazeta.ru-ն:
Արդեն ձերբակալվել են նրան դաժանաբար ծեծելով սպանած առաջին կասկածյալները: Մոտ 100 հոգուց բաղկացած կատաղած ամբոխը վարորդին ու նրա հորը դուրս է հանել մեքենայից ու սկսել է ծեծել այն բանից հետո, երբ երիտասարդը տոնակատարությունից հետո նստել է մեքենայի ղեկին ու վնասել 5 ավտոմեքենա:
Երիտասարդը ստացած վնասվածքներից մահացել է տեղում, իսկ նրա հորը հասցրել են փրկել ոստիկանները:
Հետաքննության տվյալով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի գիշերը: Ռաֆայելը, ով այդ պահին եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, նստել է իր Ford Focus-ի ղեկին: Մեքենա է նստել նաև Ռաֆայելի հայրը՝ Սերգեյը, սակայն երիտասարդը գրեթե միանգամից հարվածել է համագյուղացիների կայանած ավտոմեքենաներին:
ՃՏՊ-ից հետո վարորդի ու վնասված մեքենաների տերերի միջև կոնֆլիկտ էր ծագել: Զայրացած ականատեսները դուրս էին հանել մեքենայից երիտասարդին մեքենայից ու սկսել էին դաժանորեն ծեծել:
Դաժան ծեծի հետևանքով վերջինս գլխին ոտքով հարված էր ստացել ու կորցրել գիտակցությունը: Տղան մահացել էր հիվանդանոցում գլխուղեղի արնազեղումից: Երիտասարդն ամուսնացած էր, ուներ դուստր:
«Հորս ծեծել էին, նա մտածել էր, թե եղբայրս փախել է, սակայն առավոտյան, երբ արթնացավ, քիչ էր մնում՝ խելագարվեր: Ներկայում ոստիկանները արդեն հայտնաբերել են երեքին»,- Gazeta.ru-ի հետ զրույցում հայտնել է Ռաֆայելի քույրը՝ Էդիտան:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Մեղավորներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Ծեծի ականատեսները նկարահանել էին դաժան հաշվեհարդարի տեսանյութը: Շոկային կադրերը մեծ արձագանք են առաջացրել համացանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են արյունոտված տղամարդուն ծեծում անգամ այն պահին, երբ նա արդեն ի վիճակի չէ բարձրանալ գետնից: