Բաժիններ՝

Գյումրիում կախված տղան եղել է տան միակ երեխան. նոր մանրամասներ

Tsayg.am-ը գրում է. Երեկ ժամը 7-ի սահմաններում Լալայան 44 գ տան բակի ընկույզի ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 1990 թվականին ծնված Հայկ Զաքոյանի դին:

Երիտասարդը նշված հասցեում մոր հետ է բնակվել, տան միակ երեխան է: Ապրել են սոցիալապես ծանր պայմաններում, Հայկը մշտական զբաղվածություն չի ունեցել, աշխատել է որտեղ պատահի: Հարևանների խոսքով՝ երիտասարդը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, որի պատճառով էլ բանակ չի զորակոչվել:

Դեպքով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930