Ադրբեջանցի քննիչները գնում են Մոսկվա Ստերլիգովին հարցաքննելու
Haqqin.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդագրությանը, հայտնում է, որ Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության աշխատակիցներից կազմված քննչական խումբը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ռուս գործարա, ներկայում Լեռնային Ղարաբաղում բնակվող Գերման Ստերլիգովի հարցաքննությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել գործարարի նկատմամբ, որոշում էր կայացվել նրան կալանքի տակ վերցնելու վերաբերյալ:
Ադրբեջանում նրան մեղադրում են ՔՕ 281.2 (պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածների խախտման մեջ: Երեկ երեկոյան տեղեկություններ էին տարածվել, թե Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Ստերլիգովը ձերբակալվել է, սակայն ավելի ուշ գործարարը հերքել էր տեղեկությունը:
LifeNews-ի տեղեկություններով՝ սահմանապահները օդանավակայանում նրան ձերբակալել էին Ադրբեջանի ոստիկանության նախաձեռնությամբ:
Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը LifeNews-ի եթերում հայտնել էր, որ Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Չնայած «Ինտերպոլը» դադարեցրել է Ստերլիգովի միջազգային հետախուզումը, Ադրբեջանում նրա դեմ քրեական գործը շարունակվում է: