
Վրաստանի նոր արտգործնախարար է նշանակվել էկոնոմիկայի նախարարը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիին, իսկ էկոնոմիկայի նոր նախարար է դարձել Թբիլիսիի փոխքաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլին, հայտնում է Trend-ը:
«Ես ցանկանում եմ ներկայացնել Գեորգի Կվիրիկաշվիլիին արտգործնախարարի պաշտոնում»,- հայտարարել է Ղարիբաշվիլին ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ որոշումն այն մասին, թե որտեղ կշարունակի պաշտոնավարել արդեն նախկին արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին, կկայացնի արդեն նոր արտգործնախարարը:
«Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի փոխքաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլին»,- հավելել է Ղարիբաշվիլին: