Առավոտյան համբույրը օգնում է խուսափել սթրեսից. հետաքրքրաշարժ փաստեր առողջության մասին

1. Դաունի համախտանիշով 15-ամյա տղան խոսում է անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, լատիներեն և ջութակ է նվագում:

2. Մատները «կոտրելը» չի վնասում ոսկորները և չի հանգեցնում արտրիտի:

3. Սթրեսը համարվում է «լուռ մարդասպան»: Այն հանգեցնում է սրտային հիվանդությունների, արյան ճնշման բարձրացման և վաղ մահվան:

4. Եթե Ձեր տանը կատու է ապրում, ապա սրտային հիվանդությունների ռիսկը Ձեր մոտ իջնում է 40 տոկոսով:

5. Էգ վագրը զրկվել է իր ձագերից վաղ ծննդաբերության պատճառով: Դրանից հետո նրա մոտ դեպրեսիա է սկսվել: Վագրին փրկելու համար մասնագետները խոզի գոճիներին վագրի մորթի են հագցրել և բաց են թողել էգ վագրի մոտ: Հիմա մայր վագրը պաշտում է այս գոճիներին և հոգ է տանում նրանց մասին այնպես, ինչպես իր հարազատ երեխաների: Բոլորը զգացմունքներ ունեն:

6. «Մարդասպանների շրջանը» բրիտանացի բժիշկների տերմինն է, որով նշվում է օգոստոսը, երբ հիվանդանոց են դիմում ինստիտուտը վերջացրած դոկտորները:

7. Եթե Դուք քնում եք 4 ժամից քիչ կամ 10 ժամից շատ, ապա գտնվում եք ռիսկային խմբում և կարող եք շուտ մահանալ:

8. Հարաբերությունները խզելը հանգեցնում է մարմնի և ուղեղի «կոտրվելու» զգացողության: Դա նման է թմրամիջոցից կախվածությանը:

9. Առավոտյան համբույրը օգնում է խուսափել սթրեսից առաջացող հիվանդություններից:

10. Կատուների նկատմամբ չափից ավելի սերը կարող է հանգեցնել հոգեկան հիվանդության և սուիցիդի:

11. Բանանակաթնային կոկտեյլը լավ միջոց է խումհարի դեմ:

12. Ուղիղ աթոռին նստելը վնաս է մեջքի համար:

Պատարստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս