
Մահացել է Ռադայի մոտ վիրավորված Ազգային գվարդիայի երկրորդ մարտիկը. Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը այսօր հայտնել է, որ առավոտյան հիվանդանոցում մահացել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ վիրավորված Ազգային գվարդիայի երկրորդ մարտիկը:
«Երեկ նռնակի պայթյունից ստացած վնասվածքների հետևանքով մահացել է Ազգային գվարդիայի ևս մեկ մարտիկ՝ Դմիտրի Սլաստիկովը»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջում:
Ավելի ուշ նա գրել է, որ ծանր վիճակում է ևս մի զինվորական, սակայն ողջ է:
«Այս պահի դրությամբ կա 2 զոհ, 130 վիրավոր, այդ թվում՝ 6 ծանր վնասվածք ստացած»,- հավելել է Ավակովը: