Ձերբակալվել է Ռոստովում 22-ամյա հայ վարորդին մահացու հարված հասցրած տղամարդը. LifeNews
LifeNews-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան ռուս իրավապահները ձերբակալել են Ռստովի մարզի Սինյավսկոյե գյուղում հայ 22-ամյա վարորդ Ռաֆայել Խլղաթյանի ու նրա հոր նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսած մասնակիցներից մեկին:
Օգոստոսի 30-ին Ռաֆայելը, ով այդ պահին եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, նստել է իր Ford Focus-ի ղեկին: Նրա հետ է եղել նաև հայրը՝ Սերգեյը: Կորցնելով մեքենայի կառավարումը՝ տղան մի քանի մեքենայի էր հարվածել: ՃՏՊ-ից հետո վարորդի ու վնասված մեքենաների տերերի միջև կոնֆլիկտ էր ծագել: Զայրացած ականատեսները դուրս էին հանել մեքենայից երիտասարդին մեքենայից ու սկսել էին դաժանորեն ծեծել:
Դաժան ծեծի հետևանքով վերջինս գլխին ոտքով հարված էր ստացել ու կորցրել գիտակցությունը: Տղան մահացել էր հիվանդանոցում գլխուղեղի արնազեղումից:
Հարցաքննության ժամանակ մի քանի վկա հայտնել է, որ երիտասարդին ճակատագրական հարվածը հասցրել է 46-ամյա Անդրեյ Զ-ն:
Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ իր փաստաբանի հետ հարցաքննության եկած Անդրեյը հրաժարվել է վկայություն տալ՝ հղում կատարեկով ՌԴ Սահմանադրության 51-րդ հոդվածին: Ներկայում տղամարդը տեղի ոստիկանական բաժանմունքում է:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Մեղավորներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: