Բաժիններ՝

Ռուսական Առաջին ալիքի անդրադարձը Ռոստովի մարզում 22-ամյա հայ երիտասարդի ու նրա հոր նկատմամբ դաժան հաշվեհարդարին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 30-ի գիշերը Ռոստովի մարզի Սինյավսկոյե գյուղում համագյուղացիները դաժան ծեծի էին ենթարկել ազգությամբ հայ 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանին ու վերջինիս հորը՝ Սերգեյին: Պատճառն այն էր եղել, որ Ռաֆայելն իր Ford Focus մեքենայով վնասել էր վերջիններիս կայանած 5 ավտոմեքենաները:

Մոտ 100 հոգուց բաղկացած կատաղած ամբոխը վարորդին ու նրա հորը դուրս էր բերել մեքենայից ու սկսել էր ծեծել: Դաժան ծեծի հետևանքով տղան ստացած վնասվածքներից մահացել էր, իսկ հորը հասցրել էին փրկել ոստիկանները:
Ռաֆայելն ամուսնացած էր, ուներ 8 ամսական դուստր:
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ գործը հանձնվել է Քննչական կոմիտեին, գործի շրջանակում արդեն իսկ կան ձերբակալվածներ:

Հիշեցնենք, որ ծեծի ականատեսները նկարահանել էին դաժան հաշվեհարդարի տեսանյութը: Շոկային կադրերը մեծ արձագանք են առաջացրել համացանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են արյունոտված տղամարդուն ծեծում անգամ այն պահին, երբ նա արդեն ի վիճակի չէ բարձրանալ գետնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս