«Անցած տարի իրանցիների թիվն այնքան էր, որ Երևանում վարձակալությամբ առանձնատներ տրամադրողները մեկ օրվա համար նրանցից վերցնում էին մոտ 150 դոլար, իսկ հիմա իրանցիները նույն գնով երկու առանձնատուն են վարձում»:
«Ոչ ոք չի բացատրել, թե ինչու հնարավոր չէ նույն պայքարը նույն (կամ նույնիսկ ավելի հզոր) ուժգնությամբ ծավալել նույն Ազատության հրապարակում՝ նորմալ սնվելով»:
«Բարև, Երևան» դաշինքի 5-րդ համարը զբաղեցնող, «Օրինաց երկիր» կուսակցության Նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ ինքը «Բարև, Երևան» դաշինքի շտաբի ղեկավարն է»:
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել, որ խմբակցությունը ներկա է գտնվելու խորհրդարանի հատուկ նիստին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնելու է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը»:
«Հովիկ Աբրահամյանի որդին պատրաստվում է Արտաշատի քաղաքապետ դառնալ»:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը չավարտված՝ Ազատության հրապարակ մտավ ՀՀԿ-ի հայտնի Հայաստան տատիկը:
«Բնակիչները պատմել են, որ Վրեժի մոտ պարբերաբար նոպաներ են լինում, օրինակ` նոպաներից մեկի ժամանակ երիտասարդը կացինով նստել էր տանը, բարձր երաժշտություն էր միացել, նրան հիվանդանոց տեղափոխեցին ոստիկանների օգնությամբ»:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
«Կասպերսկու լաբորատորիան» Ինտերպոլին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ՝ կիբերհարձակումների հետաքննության ժամանակ:
Հայաստանում մարդիկ շատ ավելի գոհ են իրենց կյանքից, քան Եվրոպական հարևանության և գործընկերության մյուս 6 երկրներում։
Հետևելով Google-ի օրինակին՝ Microsoft ընկերությունը նույնպես որոշել է բացահայտել, թե հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը քանի անգամ են դիմել իրենց՝ օգտատերերի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով։
Փաստաթուղթը բարձրաձայն հրապարակվելուց հետո ուղարկվեց նախագահական նստավայր:
Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրող PepsiCo ընկերությունը իր հանրահայտ Pepsi-Cola-ի համար մշակել է շշի նոր դիզայն։
73-ամյա Արաքսյա Ավետիսյանի աղջիկը թողել է իր 5 անչափահաս երեխաներին ծեր ու հաշմանդամ մոր հույսին ու հեռացել, ապա ստեղծել նոր ընտանիք՝ վերջնականապես կտրելով կապը ծեր մոր ու անչափահաս երեխաների հետ:
«Ձեր ծրագրերը մշակելուց և խոստումներ տալուց առաջ հիշեք նաև իմ մասին: Մայիսի 5-ին ես նույնպես գնալու եմ ընտրության, որովհետև ուզում եմ, որ Երևանը դառնա նաև իմ քաղաքը: Ես ոչ միայն արժանի եմ դրան, այլև դրա իրավունքն ունեմ: Ի վերջո, այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Մարտի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովիտներում և նախալեռներում` անձրև:
Մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 101,287,991 ԱՄՆ դոլար 415.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 107,780,219 ԱՄՆ դոլար 417.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Եթե նրա կողմնակիցները կարծում են, որ մասնակցելով այդ ընտրություններին՝ նույնաչափ արդյունքներ կունենան, ինչքան նախագահական ընտրություններում էր, ապա չարաչար սխալվում են»,- գրել է Երջանիկ Աբգարյանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Այս անգամ լուսանկարիչների ուշադրությունը գրավել է ոչ թե Արթուրի շքեղ կոստյումը, այլ բռնցքամարտիկին ուղեկցող գեղեցիկ անծանոթուհին: Երեկոյի ընթացքում զույգին չեն կաշկանդել տեսախցիկները: Նրանք շարունակ ինչ-որ բան են շշնջացել միմյանց եւ ժպտացել` իրար ձեռք բռնած:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 22-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.67 դրամ։ Ամերիկյան արժույթը երեկվա համեմատ էժանացել է 0.12%-ով կամ 0.51 դրամով։
Վերջին օրերին նկատելի է ԲՀԿ-ի կողմից ուղղորդված և պատվիրված հակաքարոզչությունը` ուղղված ՀՀԿ-ի, մասնավորապես` վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի դեմ: Եվ այդ «Սև PR-ը» իրականացնելու պատասխանատու գործը ԲՀԿ-ն վստահել է իր ջահելությանն ու օգնականներին: Ինչպիսի վստահություն…
Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած անձը` Վ.Գալստյանը, Մասիս քաղաքի բնակիչ է` 1988 թվականի ծնված։ Նախնական տեղեկություններով` նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։
Google ընկերությունը, հետևելով «խելացի» ժամեր պատրաստելու Apple-ի և Samsung-ի օրինակին, ներկայում աշխատանքներ է տանում նմանատիպ ժամացույց ստեղծելու ուղղությամբ, որը հիմնված կլինի Android օպերացիոն համակարգի հիման վրա:
Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Այսօրվա հանրահավաքին մասնակցում են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողներն ու դուստրը:
ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել են դեպքի մանրամասները և ԱԺ վարչական շենք մուտք գործելու փորձ կատարած անձի ինքնություն:
Գործի քննությունը իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյան, ով Մասիս քաղաքի բնակիչ է: Նա նշեց, որ հիմա հետազոտում են, վիճակը միջին ծանրության է, ազդրի վերին երրորդականի հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել:
Քիչ առաջ արտակարգ միջադեպ է գրանցվել ԱԺ տարածքում: Դանակով զինված մի երիտասարդ մուտք է գործել ԱԺ բակ: Հարցին, թե ով ես, պատասխանել է` «Հիսուս Քրիստոսը»: