Մեղադրվում է ուրիշի բնակարանը խարդախությամբ հափշտակելու մեջ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին է մակագրվել ուրիշի բնակարանը հափշտակելու գործը:

Այսպես, ըստ մեղադրանքի, Սերգեյ Ափոյանը խարդախությամբ հափշտակել է Գագիկ Փարոյանին պատկանող` Երևան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 11 շենքի թիվ 17 հասցեում գտնվող բնակարանը:

Ս. Ափոյանն, ըստ մեղադրանքի, նաև կեղծել և անձամբ օգտագործել է իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթղթեր, որոնց օգտագործմամբ խարդախությամբ հափշտակել է ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը, ինչպես նաև կատարել է ուրիշի առաձնապես խոշոր չափերով գույքի խարդախությամբ հափշտակելու փորձ:

Ս. Ափոյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առաձնապես խոշոր չափերով խարդախություն, և 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031