Բաժիններ՝

Օրինաց երկիր՝ «ժառանգաբար». մամուլ

««Բարև, Երևան» դաշինքի 5-րդ համարը զբաղեցնող, «Օրինաց երկիր» կուսակցության Նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ ինքը «Բարև, Երևան» դաշինքի շտաբի ղեկավարն է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Նախկին ՕԵԿ-ականը հայտարարեց, որ ինքը «ճամբարափոխ» է եղել այն պատճառով որ հասկացել է, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ նպատակներ ունի:

«Նպատակները նույնն են, օրինաց երկիր կառուցելու գաղափարն է որդեգրել «Ժառանգություն» կուսակցությունը: Րաֆֆին այսօր ուզում է, որ մենք բոլորով միասին կառուցենք օրենքի երկիր»,- նշեց Բաղդասարյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ ինքն ՕԵԿ-ից դուրս է եկել այն ժամանակ, երբ հասկացել է, որ ՕԵԿ-ը «շեղվել» է իսկական ճանապարհից: Հիմա Բաղդասարյանը կփորձի օրինաց երկիր կառուցել «ժառանգաբար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս