
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են «ML»-ն ու «09»-ը. «09»-ը հայտնվել է ջրատարում (լուսանկարներ)

մարտի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Արտաշատ խճուղու Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes ML» մակնիշի՝ 33 TL 461 համարանիշի և «ՎԱԶ 21-09» մակնիշի՝ 19 ՍՍ 683 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել 12/15 խանութի պատին, այնուհետև գովազդային վահանակին, իսկ «ՎԱԶ 21-09»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատար առվակի մեջ: Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: