ՀՀԿ-ի տատին անցավ Մերսեդեսներին, «թումբաններին» ու անեծքներին (տեսանյութ)

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը չավարտված՝ Ազատության հրապարակ մտավ ՀՀԿ-ի հայտնի Հայաստան տատիկը: Այս ասին հաղորդում է Aravot.am կայքը:

Նա փոխել էր իր տեքստը: Այս անգամ խոսում էր «Մերսեդեսներից». «Նախագահը Մերսեդես ոչ մեկին նվիրատվություն չի անում: Բոլորը հայրենասիրությունից են խոսում: Բայց սպասում եմ մինչև ամսի 31-ը՝ ՄԱԿ-ի գալը, որ բոլորի յարլիկը հանեն ջրի երես: Րաֆֆի էֆենտին կեղծ հայրենասեր է…Սերժ Ազատի Սարգսյան, արդար, ազնիվ ընտրություն»,- գոռում էր տատը:

Հաշվի առնելով, որ ՀՀԿ-ի տատին այս անգամ խոսում էր նաև ժամանակակից «թումբաններից», ոստիկանները, հազիվ զսպելով իրենց ծիծաղը, մտան տատի թևերը, որ տարածքից հեռացնեն: «Հա դե լավ դե հերիք ա, վաաաաաաա՜յ,- ասում էին ոստիկանները՝ խնդրելով տատին ձայնը կտրել ու հետևել իրենց: Տատը բողոքում էր, որ «Ժառանգության» գրասենյակների համար 140 քմ տարածք են տվել, իսկ իր տունը մի քանի անգամ դրանից փոքր է:

Նա բղավում էր, Ժառանգականներին անվանում տորիչելյան դատարկ գլուխներ, կեղծ հայրենասերներ և սադրում: Վերջում ՀՀԿ-ի տատին նույնիսկ անիծեց Րաֆֆի Հովհաննիսյանին և հեգնեց «Բարո՜վ Հայաստան»: Նրան մի քանի ոստիկաններով գրեթե գրկած տարան Ազատության հրապարակից:

Տեսանյութեր

Լրահոս