Բաժիններ՝

«Կասպերսկու լաբորատորիան» սկսել է համագործակցել Ինտերպոլի հետ

«Կասպերսկու լաբորատորիան» որպես փորձագիտական ընկերություն սկսել է համագործակցել Ինտերպոլի հատուկ ստորաբաժանման հետ, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների հետաքննությամբ, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

«Ես երկար տարիներ փորձել եմ ստեղծել ինտերնետ-Ինտերպոլ, և ահա հիմա, վերջապես, այն իրականություն է դարձել»,- ասել է «Կասպերսկու լաբորատորիա»-ի ղեկավար Եվգենի Կասպերսկին:

«Կասպերսկու լաբորատորիան» Ինտերպոլին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ՝ կիբերհարձակումների հետաքննության ժամանակ: Բացի այդ, ընկերությունը մտադիր է իր փորձագետներին աշխատելու ուղարկել Ինտերպոլի սինգապուրյան հատուկ ստորաբաժանումում, որը նախատեսված է բացել 2014թ.-ին:

Group-IB հետազոտական ընկերության տվյալների համաձայն, որը նույնպես զբաղվում է կիբերհարձակումների հետաքննությամբ, 2011թ. կիբեռհարձակումների համաշխարհային շուկայի ծավալը կազմել է 12,5 մլրդ դոլար, ինչը 5,5 մլրդ դոլարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2012թ. տվյալները, դեռևս, բացակայում են:

Հիշեցնենք, որ 2013թ. սկզբին տեխնոլոգիական մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Apple-ը, Facebook-ը, Twitter-ը և Microsof-ը, հայտարարեցին հաքերային հարձակումների մասին: Բացի այդ, հարձակումների ենթարկվեցին նաև ԱՄՆ մի շարք պետական գերատեսչություններ և ԶԼՄ-ներ, այդ թվում, այնպիսի թերթեր, ինչպեսիք են՝ New York Times-ը, Washington Post-ը և Wall Street Journal-ը:

Կիբերհարձակումների մեջ ամերիկյան լրատվամիջոցները մեղադրեցին չինացի հաքերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս