Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են

Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները:

Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:

Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը:

ՀԱԿ քաղաքական խորհուրդ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930