Կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է հասցրել 55-ամյա տղամարդուն

Ապրիլի 16-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Հարություն Կ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող կրթահամալիրի բացօթյա մարզադաշտի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դեռևս չպարզված կտրող-ծակող առարկայով Հարություն Կ.-ին հարվածել և վնասվածքները պատճառել է 1978 թ. ծնված Վարդան Մ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Նույն օրը ժամը 03.30-ին գրանցվել է ևս մեկ դեպք: Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագն Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 00.30-ին, Սեբաստիայի փողոցից Ծովակալ Իսակովի պողոտա տանող ճանապարհի հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, իրեն հարվածներ է հասցրել և վնասվածքներ են պատճառել երկու անհայտ անձինք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վահագն Ա.-ին, դեռևս չպարզված առարկայով, հարվածել և վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արթուր Թ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս