
Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետին

Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ Կարեն Հովհաննիսյանը։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ՝ ազատվելով Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի պաշտոնից։
shamshyan.com