Բաժիններ՝

Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն «Արցախբանկից»

«Արցախբանկ» ՓԲԸ-ից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 146.860.000 ՀՀ դրամ գումար, որով բանկին ընդհանուր առմամբ պատճառվել է 144.081.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ի կենտրոնական մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ Լևոն Նալբանդյանը «Արցախբանկ» ՓԲԸ-ից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ 132 անձանց անվամբ իբրև 583, 750, 900 և 958 հարգի ոսկյա զարդեր գնահատել և գրավադրել է ընդհանուրը 2.779.000 ՀՀ դրամ արժողությամբ 375 հարգից ցածր հարգի, ոչ թանկարժեք մետաղների համաձուլվածքից և արծաթից պատրաստված զարդեր:

Լևոն Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործը մակագրվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս