
Bentley-ի վարորդը այլ ավտոմեքենայի «գոլդ» համարանիշները փակցրել էր իր ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)

Երեկ՝ մայիսի 12-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից 100.000 դրամի չափով վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևան քաղաքի Ավան 4-րդ փողոցի բնակիչ 30-ամյա Կարեն Հակոբջանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Վազգեն Սարգսյան փողոցում, վարելով Bentley մակնիշի 60 ՏԼ 006 համարանիշի ավտոմեքենան, առանց ամրագոտու էր: Իսկ երբ ՃՈ տեսուչը փորձել է վարչական իրավախախտման արձանագրություն կազմել, պարզվել է, որ մեքենայի վրա տեղադրված համարանիշները փոխարինված են եղել մեկ այլ տրանսպորտային միջոցի համարանիշներով, ինչի համար էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել նաև մյուս տրանսպորտային միջոցի տերը, քանի որ Bentley-ի վրա փակցված էր այլ տրանսպորտային միջոցի վրա հաշվառված համարանիշ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված Bentley-ին պատկանում է Ազգային Ժողովի պատգամավորներից մեկի հարազատին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի