Մեզ համար ակնհայտ է` նմանօրինակ ցինիզմ հնարավոր է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ:
Այսօր Վարչական դատարանում քննվեց «Բարև երևան» դաշինքի վստահված անձ Զարուհի Փոստանջյանի հայցը՝ ընդդեմ ԿԸՀ-ի:
Որոշ թաղամասերում տեղադրված նոր արկղերն անհայտ անձիք գողացել են, ինչն, ըստ Կնյազ Մանասյանի, ուղղակի հարիր չէ մեր ժողովրդին, ուստի խորհուրդ են տալիս չխոչընդոտել աղբահանության գործընթացի կազմակերպմանը:
Մայիսի 15-ին, ժամը 18.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճում՝ Ծովազարդ գյուղի ուղղությամբ, ուժեղ քամու հետևանքով նավակը լցվել է ջրով, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ 25-ամյա Գևորգ Մանուկյանը, Երևան -Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, վարելով «ВАЗ 21-21» մակնիշի 71 VV 888 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Միավորված Ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Դամթյու Դեսսալենին:
2013 թվականի մայիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Մայիսի 11-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ իրենից գառ են գնել, վճարել կեղծ 100 դոլար և մի տաքսի ավտոմեքենայով հեռացել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, ով Հայաստան է ժամանել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
«Ինձ են դիմել Արմավիր և Արագածոտն մարզերի բազմաթիվ գյուղացիներ, որոնք հայտնում են, որ մայիսի 12-ին տեղացած առատ կարկուտի հետևանքով կարկտահարվել են մարզերի մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների կողմից մշակվող ցանքատարածություններն ու այգիները»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային բաժնի պետ Ս. Կարապետյանը և նրա տեղակալ Հ. Ասատրյանը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2008-2010 թթ. ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 450.016.000 դրամի էական գույքային վնաս, ինչն անզգուշորեն առաջացրել է ծանր հետևանքներ:
Մայիսի 15-ին, ժամը 13.06-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի լիճն է ընկել քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1957թ. ծնված Մ.Ավակիմյանն ինքնուրույն դուրս է եկել լճից:
Այսօր՝ մայիսի 15-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից հարուցված քրեական գործը, որը վերաբերում էր երեկ՝ մայիսի 14-ին, Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարին, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում, Հայաստանում սողանքների կառավարման պլանավորման ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և շահագրգիռ ՀՀ պետական մարմինների առաջին խորհրդակցությունը:
Մայիսի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել հիմնարկություններից մեկի տնօրենն ու հայտնել, որ 1980 թ. ծնված Սամվել Գ.-ն ընկերության դրամարկղից գողացել է 200.000 դրամ:
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ և պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Գրեթե միանգամից 10-ից ավելի գյուղեր իրենց բողոքի ակցիան են անցկացնում՝ փակելով ճանապարհները: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները արդարացիորեն բողոքում են, որ օրերս տեղի ունեցած կարկուտի վնասներից հետո գյուղնախարարն ու պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում, միայն սին ու դատարկ խոստումներ են […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը:
ՀՀ-ում շուրջ 40.000 հոգեկան խնդիրներ ունեցող անձ հոգեկան առողջության վերականգնման համար օգտագործում է «Զիպրեքսա» կամ «Օլանզապին» դեղամիջոցը, որը ներմուծում է «Լիլի» ընկերությունը:
ՀՀ կառավարությունը վաղը կհաստատի մի որոշում, որով 2013 թվականի մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխվի 2013 թվականի հունիսի 1-ը` շաբաթ օր:
Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետությունում 15.05.2013թ. դրությամբ որակավորման վկայական ունի 577 հաշվապահ:
Արդյո՞ք համապատասխանում են տեղեկությունները, որ հայտնաբերված երիտասարդը կտրել է իր երակները, ոստիկանությունից ո՛չ հերքել են և ո՛չ էլ հաստատել, միայն ասել են, որ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր և որ ոստիկանության կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն:
«Բարև Երևան» դաշինքի մամուլի ծառայությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասվում է…
«Պաշտոնական արարողության ժամանակ, թե՛ դրսում, թե՛ ներսում, պարզվեց, որ անուն-ազգանունս արժանի չէ նույնիսկ հիշատակության…»,- գրել է Արտակ Ղուլյանը
Մայիսի 16-ից 20-ը` հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-17-ին, 19-20-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 13-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի մի բնակչուհի և հայտնել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցից հարևանը գողացել է ոռոգման համար նախատեսված երկաթյա խողովակները:
Հայաստանը կարող է մեծացնել արագության տեմպը և սլանալ դեպի ավելի լավ ապագա: Մարդիկ պատրաստ են ամրացնել իրենց ամրագոտիները: Ժամանակն է, որ կառավարությունը գործի:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գոհար Պ.-ի ամուսինը` 1959 թ. ծնված Սամվել Հ.-ն, տնակի վարագույրը դիտավությամբ էլեկտրական ջեռուցիչի վրա գցելով` հրկիզել է խոհանոցը
Ֆեյսբուքում շարունակվում է ակտիվորեն քննարկվել 168.am-ի տեսանյութը, որտեղ երևում է, թե հարյուրավոր մարդիկ ինչպես են գրոհում Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորաբաց եկեղեցում բակում դրված՝ ուտելիքներով լի սեղանը։
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Սարգսյանը, վարելով Mitsubishi Pajero մակնիշի 35 ԼD 362 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար հատվածի պատնեշին, այնուհետև՝ դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվել:
Մայիսի 15-ին, ժամը 07.07-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 37 ՀՓՋ առ այն, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից: