Բաժիններ՝

Դավթաշենցիները բողոքի ակցիա են անցկացրել «Տոնուս»-ի դիմաց՝ անավարտ շենքի պատճառով

Բողոքի ակցիա` ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերության դիմաց: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն։ Մայրաքաղաքի Դավիթաշեն չորրորդ թաղամասի շուրջ երկու տասնյակ բնակիչներ հիշյալ ընկերությունից պահանջում են ավարտին հասցնել իրենց հետ կնքված պայմանագրի դրույթները:

« 2006 թվականին տուն ենք գրվել, որ 2008-ին պետք է ավարտվեր ու սենց` այսօր, վաղը, հիմա էլ իմացանք, որ շենքը «զալոգ» են դրել Արցախ բանկում, ու շենքը չեն կարողանում սարքել ու մեր խնդիրը մնում է: Մնացել ենք դրսում, ուզում ենք Կառավարությանը դիմենք, որ մեր խնդիրը կարգավորի»,-ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել են բողոքի ակցիայի մասնակիցները: Վերջիններս հայտնել են, որ պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ` ով եւ պետք է կառուցեր իրենց բնակարանները:

«Մենք մեր փողերը ժամանակին մուծել ենք, մեր կողմից ոչ մի խնդիր չկա, ո´չ գումարն ենք ուշ տվել, ո´չ մի բան: Հիմա պատասխանում են` չգիտենք, տասը օրից կամ 15 օրից կպատասխանենք ու խաբում են»: Վերջին անգամ բնակիչներին հայտնել են, որ շենքը գտնվում է գրավի տակ, եւ որ որոշում պետք է ընդունի Արցախ բանկը: Բնակիչները պահանջում են, որպեսզի Կառավարությունը շուտափույթ իրենց խնդրին լուծում տա` չնայած որ քիչ են հավատում, որ իշխանությունները խնդրին լուծում կտան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս