Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության ավագ մասնագետը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 12-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 23:50-ի սահմաններում Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 53-ամյա Անահիտ Գալստյանը, վարելով Mercedes մակնիշի 21 QQ 002 համարանիշի ավտոմեքենան, Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի հատման խաչմերուկում վրաերթի է ենթարկել հոտիոտն` 65-ամյա Շուռա Ղարիբյանին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդ Ա. Գալստյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում՝ որպես ավագ մասնագետ: Քննիչ Ա. Ճանճապանյանի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Տեսանյութեր

Լրահոս