Արման Մուշեղյանի բաց նամակը Գագիկ Ծառուկյանին
Վաղուց էի ուզում այս բաց նամակը գրել Գագիկ Ծառուկյանին, սակայն տարբեր պատճառներով հետաձգում էի: Նախ փորձեցի նամակս կուսակցության գրասենյակի միջոցով հասցնել, հետո Գ. Ծառուկյանին մոտ կանգնած թիմակիցների միջոցով փորձեցի հասցնել և եկեղեցին կառուցումը սկսելուց ի վեր չորս նամակ եմ գրել, սակայն, ինչպես տեսնում եմ ապարդյուն: Մյուս պատճառը, որ ուշացավ, դա ընտրական և հետընտրական գործընթացներն էին ու ես չէի ուզում քաղաքականացնել: Այսօր, եկեղեցու բացման նախաշեմին, վերջապես որոշեցի հրապարակել նամակս, հույս ունենալով, որ լրագրողները կօգնեն նամակս տեղ հասցնել:
Ես ինքս ամսի 14-ին չեմ մասնակցելու եկեղեցու բացմանը և ապագայում էլ չեմ գնալու այդ եկեղեցի: Ոչ թե սուբյեկտիվ պատճառներով, այլ օբեկտիվ, քանի որ այդ եկեղեցին մաքսիմալ անմատչելի է կառուցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Հույս ունեմ, որ այս բաց նամակս տեղ կհասնի, եկեղեցին կհարմարեցվի և ես ու շատ այլ մարդիկ, ովքեր դժվարանալու են բարձրանալ այդ աստիճաններով, կկարողանանք մուտք գործել եկեղեցի: Հրապարակում եմ նաև Գագիկ Ծառուկյանին գրած իմ նամակը այսօրվա ամսաթվով:
«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ի նախագահ