Բաժիններ՝

Հայտնաբերված երիտասարդին տրվել է դատաբժշկի ուղեգիր

18-ամյա Արմեն Մուրադյանը, ով մայիսի 11-ին, ժամը 09.00-ի սահմաններում տանից դուրս էր եկել և անհայտ կորել, երեկ հայտնաբերվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից:

Իսկ թե արդյո՞ք համապատասխանում են տեղեկությունները, որ հայտնաբերված երիտասարդը կտրել է իր երակները, ոստիկանությունից ո՛չ հերքել են և ո՛չ էլ հաստատել, միայն ասել են, որ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր և որ ոստիկանության կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ Արմեն Մուրադյանը Արարատի մարզի Գետափնյա գյուղի իրենց տանից դուրս էր եկել և տաքսի ավտոմեքենայով գնացել Երևանի բժշկական համալսարանի մոտ և անհայտ կորել:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031