Բաժիններ՝

Միավորված Ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչը ՀՀ ոստիկանությունում

Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Միավորված Ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Դամթյու Դեսսալենին:
Հանդիպմանը ներկա էին նաև փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի այլ աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության իրավաբանական և անձնագրային ու վիզաների վարչության ծառայողներ:
Հանդիպման հիմնական թեման էր Հայաստանում փախստականներին «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան կենսաչափական տվյալներով նույնականացման քարտեր և ճամփորդական փաստաթղթեր տրամադրելու նպատակով նախապատրաստված «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս 2012 թվականի իր զեկույցում արատահայտել էր նույն մտահոգությունը` Հայաստանի Հանրապետությունում փախստականներին տրվող ճամփորդական փաստաթղթի` միջագային չափանիշներին չհամապատասխանելու մասին:
Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը, մասնավորապես, իր գոհունակությունն ու շնորհակալությունը արտահայտեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացրած նկատառումները ՀՀ ոստիկանության կողմից օրինագծում ներառելու, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն ծավալելու համար: Նա նշեց, որ ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը կշարունակի աշխատել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատման նպատակով համապատասխան օրենսդրական բարեփոխումների շրջանակներում:
Ոստիկանության պետի տեղակալը և ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչը հույս հայտնեցին հետագայում նույնպես արդյունավետ և երկարատև համագործակցության վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս