Բաժիններ՝

Կամրջից նետված վանաձորցին գիշերը հրկիզել էր իրենց տնակը

Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 15-ի առավոտյան Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակի սեփականատեր` 1959 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ոստիկանության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ տղամարդը Սամվել Հովհաննիսյանն է, որ մինչև ինքնասպանության փորձը հրկիզել էր տնակը։

«Մայիսի 14-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգի փողոցում տնակ է այրվում:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել 1958 թ. ծնված Գոհար Պ.-ի տնակի խոհանոցում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.45-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Նշանակվել է փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գոհար Պ.-ի ամուսինը` 1959 թ. ծնված Սամվել Հ.-ն, տնակի վարագույրը դիտավությամբ էլեկտրական ջեռուցիչի վրա գցելով` հրկիզել է խոհանոցը:
Կատարվում է հետաքննություն»,- նշվում է ոստիկանության հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս