Կոլեգիայի նիստ` ՀՀ գլխավոր դատախազությունում
2013 թվականի մայիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Օրակարգում ընդգրկված էր 3 հարց:
Մասնավորապես.
- 2012թ. աշնանային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում թույլ տրված խախտումների առթիվ ձեռնարկված դատախազական հսկողության արդյունքների,
- «Զինապարտության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման և այդ առումով կատարած դատախազական աշխատանքների վիճակի,
- 2012թ. ընթացքում արձանագրված կանխամտածված և կեղծ սնանկության դեպքերի գրանցման, հաշվառման, բացահայտման և քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակին վերաբերող հարցեր: