23 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:03 08.06.2013 | Բանկերը գնել են 86.6, վաճառել 89 միլիոն դոլար

Հունիսի 3-7-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,667,325 ԱՄՆ դոլար 415.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 89,059,249 ԱՄՆ դոլար 416.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

15:41 08.06.2013 | Աբովյան փողոցի մի հատվածը վաղը ժամանակավորապես փակ կլինի

Ս.թ. հունիսի 9-ին մայրաքաղաքում անցկացվող «Երևան. բիզնես-վազք 2013»- վազքի մրցույթի անցկացմամբ պայմանավորված առավոտյան ժամը 07:00-ից մինչև 12:00-ն երթևեկության համար փակ կլինի Աբովյան փողոցի Թումանյան խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը:

15:25 08.06.2013 | Գլխավոր ճարտարապետն արձագանքում է

Մնում է, հուսալ, որ հրապարակային կերպով իրենց անհամաձայնությունը հայտնած ճարտարապետներն այնքան սկզբունքային կլինեն, որ չեն մասնակցի մրցույթի ժյուրիի աշխատանքներին

15:01 08.06.2013 | Սուրիկ Խաչատրյանը դիմել է ոստիկանություն իրեն թիկնապահ տրամադրելու խնդրանքով

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դիմել է ոստիկանություն իրեն թիկնապահ տրամադրելու խնդրանքով:

14:21 08.06.2013 | Օձը խայթել է Նոր Եդեսիա գյուղի բնակչին

Հունիսի 8-ին, ժամը 11.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ` 1946թ. ծնված Ն.Բարսեղյանը:

14:11 08.06.2013 | Սուրեն Խաչատրյանի կինը՝ Լորետան, ներկայացնում է իրենց տան բակում տեղի ունեցածը

Նախկին մարզպետի կինը պնդում է, որ ամուսինը միջադեպի ժամանակ քնած է եղել, և բակում արձակված կրակոցներից չի արթնացել:

14:01 08.06.2013 | ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի մեքենան ԱՊՊԱ և տեխզննման կտրոն չունի

Անրի Ռենոյին սպասարկող Peugeot մակնիշի 03 D001 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացայակում ԱՊՊԱ և տեխզննման կտրոնը

13:38 08.06.2013 | ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները Տ. Մարգարյանին դիմավորեցին հոտընկայս ծափահարություններով

Այսօր գումարվեց Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը: Այն վարեց ավագանու ամենատարեց անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը:

13:34 08.06.2013 | Պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայ Դարբինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

13:27 08.06.2013 | Խաժակ Կարայանը նշանակվել էանշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաժակ Կարայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։

12:43 08.06.2013 | Ավազակության հեղինակները հայտնաբերվել են. հարուցվել է քրեական գործ

Հունիսի 7-ին, ժամը 01.20-ին, Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն:

12:33 08.06.2013 | Իրական Մաուգլի. Փոքրիկ աղջիկը 10 տարի ապրել է անապատում՝ վայրի կենդանիների կողքին (ֆոտոշարք)

Dailymail-ն անդրադարձ է կատարել մի աղջկա պատմությանը, ով 10 տարի շարունակ ապրել է Աֆրիկայում՝ բազմաթիվ կենդանիների կողքին:

11:11 08.06.2013 | «Ես Գորիսի դպրոցի տնօրենն էի, բայց Գորիսը լքեցի Սուրիկ Խաչատրյանի հետապնդումներից հետո»

Գորիսում բազում հանցագործություններ կան քողարկված, որոնց կնքահայրը Սուրիկ Խաչատրյանն է, և դրանք կբացահայտվեն ու կբարձրաձայնվեն միայն այն ժամանակ, երբ հանցագործի ձեռք ու ոտքը կապած տեսնեն գորիսեցիները: Այս կարծիքին է Գորիսի 4-րդ դպրոցի նախկին տնօրեն և պատերազմի տարիներին ռազմական թղթակից Հասմիկ Բաբաջանյանը:

11:02 08.06.2013 | «Գրանդ Չերոկին» ամբողջությամբ այրվել է

Հունիսի 8-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

10:27 08.06.2013 | «Սուրեն Խաչատրյանի կնոջը պետք է կալանավորել». մամուլ

«Բուդաղյան եղբայրների հարազատները դատապարտում են նախօրեին համացանցում հայտնված` հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածտեսագրության հանրանացումը, թեև նշում են, որ արդեն իսկ տեսանյութում կանայնպիսի հատվածներ, որոնք իրավապահ մարմինների համար պետք է հիմք հանդիսանային` մի քանիսին բերման ենթարկելու»:

09:47 08.06.2013 | ԲՀԿ-ն այսօր խիստ անհասկանալի կարգավիճակում է. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խաղից, քաղաքական գործընթացներից գրեթե դուրս մնացած ԲՀԿ-ն այսօր խիստ անհասկանալի կարգավիճակում է: Մինչև վերջերս խոսք էր գնում, որ կուսակցությունը վերակազմակերպվում է, այնտեղ ևս, ինչպես ՀՀԿ-ում, պետք է ստեղծվի գործադիր մարմին, որը հրատապ ու կոլեգիալ կարձագանքի երկրում, կուսակցությունում, այլուր և ամենուր տեղի ունեցող գործընթացներին, որոշումներ կկայացնի, միևնույն ժամանակ խորը և համապարփակ բարեփոխումների […]

09:34 08.06.2013 | Ապահով Հայաստանի աղքատացման ընթացքը. մամուլ

«Արդեն մի քանի օր է` Հայաստանի թոշակառուները գնում են իրենց գրոշները ստանալու, և պարզվում է, որ իրենք ցուցակներում չկան: Այդ չարաբաստիկ ցուցակները դարձել են համապետական ընտրացուցակները, որտեղ ողջերը չկան, իսկ մահացածները պատվավոր տեղում են»:

09:19 08.06.2013 | ԲՀԿ-ականներին «զուսպ լինելու» հրահանգ է տրված. մամուլ

«Մինչ այն պահը, երբ Աբովյան քաղաքում եկեղեցու բացման արարողության ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր հայտարարել, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, կուսակցության պատգամավորներն առիթը բաց չէին թողնում քննադատելու կառավարության և վարչապետի գործունեությունը»:

09:03 08.06.2013 | Եվս երեք մարզպետ պաշտոնանկ կարվի. մամուլ

«Իշխանական վերնախավում այժմ էլ քննարկվում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին պաշտոններից ազատելու հարցը»:

08:50 08.06.2013 | Ինչ է խոսել Կովալենկո Շահգելդյանը Սուրեն Խաչատրյանի հետ. մամուլ

«Եթե ուզում ես՝ ես երկուշաբթի դիմում կգրեմ, դուրս կգամ, եթե մարդ ունես, որի աչքն իմ տեղին է»:

08:44 08.06.2013 | «ԱԺ-ն մանկապարտեզ եք սարքել, ներկա-բացակա եք անում». մամուլ

«Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը շատ «թեժ» է եղել»:

08:36 08.06.2013 | Մանկապարտեզները փակ են. Ընդունելություն գրեթե չի իրականացվում. մամուլ

«Մանկապարտեզների տնօրեննրը ծնողներին լավություն անելու համար առաջարկում են` «Եթե էդքան շատ եք ուզում մանկապարտեզ ուղարկել ձեր երեխային, կարող եք գումար փոխանցել «Օգնիր մանկապարտեզիդ» հաշվեհամարին»:

08:23 08.06.2013 | ԱԺ վերջինը. մամուլ

«Այս երկուշաբթի սկսվելու է ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանի գարնանային վերջին քառօրյան: Եթե օրենսդիրները հասցնեն սպառել քաղաքական և տնտեսական օրակարգում առկա բոլոր հարցերը, ապա կանցնեն ամառային հանգստի»:

08:14 08.06.2013 | Որտե՞ղ էին ոստիկանները. մամուլ

«Գորիսի իմ ծանոթներն ասում են, որ ոստիկանության կետը գտնվում է հենց Լիսկայի տան մոտ: Զարմանալի է, որ տևական ժամանակ այդ կրակահերթերից հետո որևիցե ոստիկան չի մոտենում»:

07:58 08.06.2013 | Տա Աստված` բացահայտվի. Ալիկ Սարգսյանը` Մհերյանի սպանության գործի մասին. մամուլ

«Շատ լավ է, որ համապատասխան հանձնարարականներ են տրվել ու մարմիններ են ստեղծվել: Բայց մինչև այդ ո՞վ է զբաղվել` կաթի կոմբինա՞տը, թե՞ «Ջրմուղը», ինչի՞ մասին է խոսքը: Թե՞ այն ժամանակ մարմինները մարմին չէին»:

07:45 08.06.2013 | Սուրեն Խաչատրյանն իր հարազատներին հանում է Գորիսից. մամուլ

«Հայտնի չէ միայն Սուրեն Խաչատրյանի կինը` Լորետա Բարսեղյանը, դո՞ւրս է եկել Գորիսի իրենց տանից, թե՞ ոչ»:

07:33 08.06.2013 | «Տղավարի» կանգնել է Սուրեն Խաչատրյանի կողքին. մամուլ

«Գորիսի դեպքերին նախորդած հայտնի ճաշին չի մասնակցել Արտակ Բուդաղյանը, իսկ Ավոյին ինքը` Սուրիկ Խաչատրյանն է ճաշի հրավիրած եղել: Ճաշի ընթացքում տեղի ունեցած վեճից հետո նա և Լիսկան նույն ավտոմեքենայով գնացել են Գորիս, ճանապարհին էլի են վիճել»:

00:44 08.06.2013 | Սյունիքի մարզում կարկուտը մեծ վնաս է հասցրել ցանքատարածքներին և ճանապարհներին

168.am-ի տեղեկություններով` կարկուտը բավական խոշոր է եղել և տևել է մոտ 20 րոպե:

00:19 08.06.2013 | Լոռու մարզի բնակչուհին մեղադրվում է իր երեխային վաճառելու մեջ

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է այլ անձի խնամքին հանձնելու նպատակով Լոռու մարզի բնակչուհու կողմից իր երեխային վաճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։

00:01 08.06.2013 | Քննիչները հետևում են ֆեյսբուքցիներին

«ԱՄՆ-ի Անվտանգության ազգային ծառայությունն ու Հետախուզությունների դաշնային բյուրոն տեղեկություններ են ձեռք բերում անմիջապես առաջատար ինտերնետային ինը ընկերությունների սերվերներից, ինչը հնարավորություն է ընձեռում քննիչներին ընթերցել օգտատերերի էլեկտրոնային հաղորդագրությունները, դիտել լուսանկարներն ու այլ փաստաթղթեր՝ մարդկանց ու նրանց կոնտակտներին հետևելու նպատակով»

  • Page 2212 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2207
  • 2208
  • 2209
  • 2210
  • 2211
  • 2212
  • 2213
  • 2214
  • 2215
  • 2216
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը