Բաժիններ՝

Իրական Մաուգլի. Փոքրիկ աղջիկը 10 տարի ապրել է անապատում՝ վայրի կենդանիների կողքին (ֆոտոշարք)

Dailymail-ն անդրադարձ է կատարել մի աղջկա պատմությանը, ով 10 տարի շարունակ ապրել է Աֆրիկայում՝ բազմաթիվ կենդանիների կողքին: Կայքը պատմում է Թիփի Բենջամին Օկանտի Դեգրիի մասին, ով ընկերություն է անում փղի հետ, նրան անվանում իր եղբայրը, իսկ վագրին՝ իր լավագույն ընկերը: Աղջկա արկածները սկսվել են Նամիբիայից, որից հետո նա ապրել է նաև Զիմբաբվեում, Հարավային Աֆրիկայում:

«Նա հեշտությամբ էր լեզու գտնում բոլոր կենդանիների հետ, խոսում էր նրանց հետ աչքերով ու սրտով: Նա վախ չուներ: Չէր հասկանում, որ ինքն ու հսկայական փիղը միևնույն չափի չեն: Նրա հետ խոսում էր այնպես, ինչպես կխոսեր ինձ հետ»,- պատմել է աղջկա մայրը:

Թիփիի մոր հավաստմամբ՝ կենդանիներն աղջկան այդ 10 տարիների ընթացքում միայն երկու անգամ են վնասել: 10 տարի անց Թիփին վերադարձել է իր ծնողների հայրենի երկիր՝ Ֆրանսիա: «Նա մեծ դժվարությամբ հարմարվեց Փարիզի քաղաքային կյանքին: Շատ էր կարոտում կենդանիներին:

Քանի որ բնակարանում շուն պահելու համար տեղ չկար, մենք Թիփիի համար թութակ գնեցինք: Նա շատ սիրեց փոքրիկ թռչունին: Վերջինս նրա միակ ընկերն էր»,- պատմել է աղջկա մայրը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս