ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները Տ. Մարգարյանին դիմավորեցին հոտընկայս ծափահարություններով

Այսօր գումարվեց Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը: Այն վարեց ավագանու ամենատարեց անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը:

Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, Ա. Գևորգյանը հայտարարեց` նիստին գրանցվել ու մասնակցում է ավագանու 64 անդամ: Նա ընթերցեց Երևանի ավագանու անդամ ընտրված բոլոր 65 մարդկանց անունները: Նիստին չէր ներկայացել միայն Ստյոպա Սաֆարյանը` «Բարև Երևանի» դաշինքից:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայացել են մայիսի 5-ին: Համաձայն ԿԸՀ որոշման` Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ ,
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ :

«Քանի որ ՀՀԿ-ն ստացել է ավագանու անդամների 50 տեղերից ավելին, Երևան քաղաքում ՏԻՄ օրենքի 44 հոդվածին երկրորդ մասին համապատասախան ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրած Տարոն Անդրանիկի Մագարայնը օրենքի ուժով համարվում է ընտրված Երևանի քաղաքապետ»,- հայտարարեց Աստղիկ Գևորգյանը` Տարոն Մարգրյանին հրավիրելով զբաղեցնել քաղաքապետի համար նախատեսված աթոռին:

Երբ Ա. Գևորգյանը հայտարարեց, որ քաղաքապետն է Տարոն Մարգարյանը, ավագանու ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական անդամները ոտքի կանգնեցին ու ծափահարեցին, իսկ «Բարև Երևան» դաշինքը ոչ ոտքի կանգնեց, ոչ էլ ծափահարեց:

Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է Սերգեյ Մկրտչյանը, ԲՀԿ խմբակցությունը կգլխավորի Թամար Պողոսյանը, «Բարև Երևան» դաշինքը` Անահիտ Բախշյանը:

Panorama.am

Տեսանյութեր

Լրահոս