
Սյունիքի մարզում կարկուտը մեծ վնաս է հասցրել ցանքատարածքներին և ճանապարհներին

Հունիսի 7-ին, ժամը 21.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.00-ից մինչև 21.20-ը տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Ակների գյուղի միջհամայնքային ավտոճանապարհը (3 կմ) և ցանքատարածքներ (մոտ 200 հա): Հասցված վնասի չափերը ճշտվում են: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
168.am-ի տեղեկություններով` կարկուտը բավական խոշոր է եղել և տևել է մոտ 20 րոպե: