Բաժիններ՝

Տա Աստված` բացահայտվի. Ալիկ Սարգսյանը` Մհերյանի սպանության գործի մասին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության բացահայտման նպատակով Աշոտ Կարապետյանին տրված հատուկ հանձնարարականներին, ասաց.

«Շատ լավ է, որ համապատասխան հանձնարարականներ են տրվել ու մարմիններ են ստեղծվել: Բայց մինչև այդ ո՞վ է զբաղվել` կաթի կոմբինա՞տը, թե՞ «Ջրմուղը», ինչի՞ մասին է խոսքը: Թե՞ այն ժամանակ մարմինները մարմին չէին: Ողջունելի է, որ մարդիկ նորից խումբ են ստեղծել, նորից աշխատում են և զբաղվում այդ խնդրով: Դա լավ է: Բայց որ ինչ-որ մարդիկ ասում են, թե նախկինում չի եղել և ահա հիմա համապատասխան խումբ է ստեղծվում, ուրեմն նրանց հիշողությունն եմ թարմացնում. նախկինում նման խմբեր շատ են ստեղծվել, անընդհատ թարմացրել ենք, ամեն անգամ նոր վերսիաներ ենք մշակել: Բայց չի բացահայտվել: Տա Աստված` բացահայտվի»»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս