Բաժիններ՝

Պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայ Դարբինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Հայկ Դարբինյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Դարբինյանը նախարարի տեղակալ էր նշանակվել 2001-ից, իսկ 2002-ից` նախարարի առաջին տեղակալն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս