
Ինչ է խոսել Կովալենկո Շահգելդյանը Սուրեն Խաչատրյանի հետ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում նախօրեին Սյունիքի մարզպետին իր զորակցությունը հայտնելու շտապած Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից մեր լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ են խոսել, և ինչ հոգեվիճակում էր Սուրիկ Խաչատրյանը:
«Քու ի՞նչ գործ ինչ ենք խոսացել»,- բորբոքվել է Կոտայքի մարզպետը, ապա, հանդարտվելով, ասել է. «Ոչինչ էլ չենք խոսել, լուռ նստել ու նայել ենք իրար»:
Չե՞ք վախենում, որ շուտով կդառնաք նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բախտակիցը, քանզի խոսվում է, որ նախագահական ընտրությունների արդյունքների պատճառով սկսված պաշտոնանկությունների երկրորդ էտապն է սկսվում: «Եթե ուզում ես՝ ես երկուշաբթի դիմում կգրեմ, դուրս կգամ, եթե մարդ ունես, որի աչքն իմ տեղին է»,- հերոսաբար հոխորտացել է Կովալենկո Շահգալդյանը»: