
ԲՀԿ-ականներին «զուսպ լինելու» հրահանգ է տրված. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Մինչ այն պահը, երբ Աբովյան քաղաքում եկեղեցու բացման արարողության ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր հայտարարել, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, կուսակցության պատգամավորներն առիթը բաց չէին թողնում քննադատելու կառավարության և վարչապետի գործունեությունը: Վերջին շրջանում ԲՀԿ-ականներն ավելի զգուշավոր են դարձել: Ավելին, մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում ներքին հրահանգ կա՝ զուսպ արտահայտվել:
Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվց՝ ի՞նչ է մտածում մամուլի այն հրապարակումների մասին, համաձայն որոնց՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը օֆշորային գոտում գրանցված ընկերության բաժնետերեր են ու բանկային հաշիվներ ունեն:
«Ինչպես շատ երկրներ, մենք էլ պիտի ունենանք օրենք պետական չինովնիկների կամ գործիչների ունեցվածքը կարգավորել-կանոնակարգելու մասին, որպեսզի նրանք իրենց ֆինանսական միջոցները պահեն Հայաստանում, իսկ դրսում եղածի մասին դեկլարացիա ներկայացնեն»: