Բաժիններ՝

«ԱԺ-ն մանկապարտեզ եք սարքել, ներկա-բացակա եք անում». մամուլ

««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը շատ «թեժ» է եղել:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ու ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը վիճաբանել են: Խոսակցությունն այնքան է թեժացել, որ Ջհանգիրյանը, նիստը չավարտված, լքել է սենյակը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.

«Մեր տեղեկություններով՝ վեճն առաջացել է հանձնաժողովում քննարկվելիք թեմայի ընտրության պատճառով: Ջհանգիրյանն այլ թեմա է առաջարկել քննարկել, Նահապետյանը՝ այլ: Ու քանի որ Ջհանգիրյանը «նստվածք» է ունեցել, բղավել է. «ԱԺ-ն մանկապարտեզ եք սարքել, ներկա-բացակա եք անում, աշխատավարձից պահում եք» ու հեռացել է սենյակից:

Մանրամասները կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս