Բաժիններ՝

Սուրեն Խաչատրյանի կինը՝ Լորետան, ներկայացնում է իրենց տան բակում տեղի ունեցածը

Օրերս Սուրեն Խաչատրյանի ընտանիքը Գորիսից եկել է Երեւան, այստեղ է գտնվում ոչ միայն Սյունիքի նախկին մարզպետը, այլեւ նրա կինը եւ որդին: NEWS.am-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել Սյունիքի նախկին մարզպետի տիկնոջ` Գորիսի ՔԿԱԳ-ի պետ Լորետա Բարսեղյանի հետ:

Կինը հերքեց Բուդաղյանի հարազատների խոսքը, թե Ավետիք Բուդաղյանին մարզպետի տնից են զանգել եւ կանչել սուրճ խմելու: Լորետա Բարսեղյանը նշեց, որ կարելի է  խոսակցություների ձայնագրությունը վերծանել եւ պարզել, թե Ավետիք Բուդաղյանը ում հետ խոսել, ով է իրեն զանգել, եւ ով չի զանգել:  «Ո՞վ եմ ես Ավետիքի համար, որ ես իրեն հրավիրեմ մեր տուն: Պարոն Խաչատրյանը մարզպետ լինելուց բացի` շատ նամուսով, թասիբով տղամարդ է, ինքը պետք է նայեր, թե իր տանը ինչ է կատարվում: Պարզ չի՞, որ ինքը քնած է եղել, թե ինքը կսպասե՞ր, թե ոնց են գալիս, կնոջն ասում, թե «ես քո սենցը, նենցը», փորձեք դա էլ պարզել, իրենք կարող են վերծանել տեսախցիկի ձայնագրությունը»:

Նա նշեց, որ Սդղնի լճում տեղի ունեցած հավաքույթն անցել է  նորմալ պայմաններում, որեւէ խնդիր, միջադեպ չի եղել: Նախկին մարզպետը տուն է եկել ժամը 22.15 րոպեին եւ պառկել քնելու: Հավաքույթից վերադառնալուց հետո Սուրեն Խաչատրյանը կնոջն ասել է, թե վաղը` հուլիսի 2-ին,  հյուրեր ունեն, իրենց սանիկ Ավոն եւ իր կինը գալու են, իրենք էլ ամուսիններով միասին պետք է գնան եկեղեցի: «Երբ որ ինքը կեսգիշերին վեր կացավ, եւ ասացի, թե ինչ է եղել, մեր տան վրա ավազակային հարձակում է եղել, նա զարմացավ` ասելով, թե ոնց, ինքը առավոտյան իմ հյուրը պետք է լինի, ասաց, որ դա հնարավոր չի, դուք սուտ եք ասում, որովհետեւ  ինքը քաղաքի իմ սիրելի երիտասարդներից է, ինքը սկզբում մտածում էր, թե մենք չար կատակ ենք անում»-պատմեց Լորետա Վարսեղյանը:

Նախկին մարզպետի կինը պնդում է, որ ամուսինը միջադեպի ժամանակ քնած է եղել, եւ բակում արձակված կրակոցներից չի արթնացել: Իսկ թե ինչպես կարող է այդպես պատահել, կինը պարզաբանեց, որ իրենց տունը գետի ափին է, եւ երբ նույնիսկ ուզում ես այդտեղ բան խոսես, դիմացինդ քեզ չի լսում, գետի ձայնը խլացնում է, հետն էլ` եվրոպատուհաններ են, հերմետիկ փակ: Լորետա Բարսեղյանը պնդում է, որ ամուսնուն արթնացրել է, երբ այդ ամեն ինչը վերջացել է, եւ արդեն զգացել է, որ պետք է նա իմանար այդ մասին, «ոստիկանները եկան, իրենք էլ էին պնդում, որ տեսնեն պարոն Խաչատրյանին,` մտածելով, թե ինքը տունը չի կամ հետո փախել է: ես տարա ցույց տվեցի, որ հանգիստ քնած է եղել, եւ վերջապես մարդը կարա չէ պահի տակ չլսի քնած, ով ասաց, որ լրիվ սթափ են քնում»:

Ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ News.am-ի կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս