Բաժիններ՝

«Սոնա» մականունով երիտասարդը մեղադրվում է սուտ ցուցմունք տալու մեջ

Արսեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել` 2012թ. հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում սուտ հաղորդում  տալու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ «հանցագործության  մասին» հաղորդման` 2012թ-ի սեպտեմբերի 25-ին` ժամը 01:09-ի սահմաններում, Երևանի Բեյրութի փողոցի մանկական զբոսայգու մոտ` հանրահայտ Կոմայգու մոտ, իրեն և ընկերներին՝ Տիգրան Քոլոյանին, Գևորգ Թոքմաջյանին, Հարություն Կարապետյանին, ծեծի են ենթարկել մի խումբ անձինք: Այդ ընթացքում նրանցից մեկը՝ Վիգեն Այվազյանը, բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար գումար։

Տիգրան Քոլոյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար: Նա 2012թ. սեպտեմբերի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2012թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 01:09-ի սահմաններում, Բեյրութի փողոցի մանկական զբոսայգու մոտ, իրեն, Արսեն Ալեքսանյանին, Հարություն Կարապետյանին և Գևորգ Թոքմաջյանին է մոտեցել  «Օպել» մակնիշի մեքենա, որի մեջ եղած թվով 5 երիտասարդները սեոական բնույթի հայհոյանքներ են տվել իրենց հասցեին և նրանցից մեկը՝ Վիգեն Այվազյանը, մոտ կանչելով իր ընկերոջը՝  «Սոնա» մականվամբ Արսեն Ալեքսանյանին, քաշել է և բացահայտ հափշտակել նրա ձեռքի պայուսակը։

Արսեն Ալեքսանյանին և Տիգրան Քոլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի առաջին մասով՝  սուտ մատնություն: Երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Գործը մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Արշակ  Վարդանյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս