Համակարգիչները չեն «ճանաչել» դիմորդների դրած խաչերը
Հունիսի 1-ից մեկնարկել են միասնական քննությունները` ՀՀ ողջ տարածքում եւ Արցախում: Հունիսի 1-ին կայացել է ռուսաց լեզու առարկայի քննությունը, հունիսի 4-ին՝ հայոց լեզու եւ գրականությունը, 7-ին ՝ կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների քննությունն էր: Հունիսի 11-ին դիմորդները միասնական քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից, հունիսի 14-ին՝ օտար լեզվից, վաղը՝ ֆիզիկա առարկայի քննությունն է, հունիսի 21-ին՝ Հայոց պատմություն եւ քիմիա առարկաներինը: Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանից հետաքրքրվել է՝ արդյոք շա՞տ են բողոքարկումները, եւ հատկապես ի՞նչ բնույթի են դրանք: «Ընդհանրապես այս տարի չունենք բողոքարկումներ, չհաշված այն 15-20 դեպքերը, որոնք տեխնիկական բնույթի խնդիրների էին առնչվում, օրինակ՝ համակարգիչը չէր ճանաչել թիվը, խաչը եւ այլն: Նման բոլոր խնդիրների դեպքում ամեն ինչ դիմորդի օգտին է լուծվում»,-ասել է Ա. Իսպիրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝