
Քննարկվել են համաճարակաբանության արդիական հարցերը

Արտո Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում կայացավ «Համաճարակաբանության արդիական հարցեր» թեմայով գիտագործնական կոնֆերանսը:
Ինստիտուտի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ կոնֆերանսի մասնակիցներին հղած ուղերձում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ընդգծել է հիմնարկությում իրականացվող գիտական հետազոտությունների կարևորությունը ինչպես Հայաստանում արձանագրված մանրէային, վիրուսային և մակաբուծային բնույթի վարակիչ հիվանդությունների առաջացման, զարգացման, տարածման, ախտորոշման և կանխարգելման, այնպես էլ մարդու օրգանիզմի իմունային գործոնների, վարակների հարուցիչների կենսաբանական հատկությունների, վիրուսային հեպատիտների համաճարակաբանական օրինաչափությունների ուսումնասիրման ուղղությամբ: