«Ժառանգությունը» խմբակցությունում կատարված փոփոխությունը բնականոն է գնահատում

«Հոկտեմբերի 22-ին կայացավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ: Նիստում քննարկվող հարցերի թվում վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ԱԺ խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանը զեկուցեցին կուսակցության խորհրդարանական խմբակցությունում կատարված փոփոխությունների մասին:

Վարչությունն ի գիտություն ընդունեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնը թողնելու պարոն Ռուբեն Հակոբյանի որոշումը, խմբակցության նոր ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ քարտուղար Թեւան Պողոսյանի ընտրությունը:

«Ժառանգության» 2007-2012թթ. ԱԺ խմբակցությունում տեղի ունեցած ղեկավարների փոփոխության ոգով ներկա փոփոխությունը նույնպես գնահատվեց բնականոն»:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031