
«Ալաշկերտի» մարզիչն ասուլիս է տվել՝ չիմանալով, որ իրեն պաշտոնանկ են արել

Բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանին: Ինչպես գրում է Tert.am-ը՝ Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակչի «Միկա»-«Ալաշկերտ» (3:0) հանդիպումից հետո, Արմեն Սանամյանը մամուլի ասուլիս է տվել՝ տեղյակ չլինելով, որ ինքն արդեն չի գլխավորում Մարտունին ներկայացնող ակումբը:
Սանամյանի մամուլի ասուլիսից հետո, «Ալաշկերտի» մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ է արել մարզչին: Պաշտոնանկության պատճառը «Ալաշկերտի» անհաջող ելույթներն են ընթացիկ մրցաշրջանում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում