Բաժիններ՝

Ավազակային հարձակում ժամկետային զինծառայողների վրա

Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զորամասի ժամկետային զինծառայող, 1994 թ. ծնված Նիկիտա Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, ինքը և նույն զորամասի ժամկետային զինծառայող, 1994 թ. ծնված Պավել Պ.-ն «Մոսկվիչ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտից ուղևորվել են Բուլվարային թաղամաս, սակայն ճանապարհին վարորդը մեքենան վարել է մի անմարդաբնակ վայր, որտեղ իրենց են մոտեցել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը դանակի սպառնալիքով իրեն և իր ծառայակցին իջեցնելով ավտոմեքենայից` հափշտակել են յուրաքանչյուրից 10.000-ական ռուբլի և երկու բջջային հեռախոս` համապատասխանաբար 83.000 և 80.000 դրամ արժողության:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների և Շիրակի մարզային վարչության վետերանների խորհրդի կողմից պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1981 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, 1994 թ. ծնված Դավիթ Գ.-ն, 1989 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն և 1995 թ. ծնված Ջոնիկ Մ.-ն:
Անդրանիկ Մ.-ն և Ջոնիկ Մ.-ն ձերբակալված են:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Գ.-ին և Ռոբերտ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս